Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մուրադովը հաստատել է, որ Բաքուն ընդունել է Խծաբերդում 62 զինծառայողի գերեվարման փաստը

Մուրադովը հաստատել է, որ Բաքուն ընդունել է Խծաբերդում 62 զինծառայողի գերեվարման փաստը
20.12.2020 | 16:43

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը՝ Ֆեյսբուքում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ Արցախում է և մասնակցել է հանդիպմանը՝ նույն խմբակցության շիրակցի մյուս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ միասին։

«Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից ևս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները», - գրում է Բաղդասարյան:

Դիտվել է՝ 4559

Մեկնաբանություններ